Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ի՞նչ են քննարկել ՔՈ-ն ու ԼՀԿ-ն

Ի՞նչ են քննարկել ՔՈ-ն ու ԼՀԿ-ն
05.03.2019 | 23:21

«Քաղաքացու որոշում» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են ՔՈ-ի՝ հանրությունից գողացված փողերի վերադարձի հետ կապված օրենսդրական առաջարկը:


«Առաջարկը պատրաստվում ենք բոլոր ուժերի հետ էլ քննարկել, ու հասկանալ, թե ինչպես կարող ենք զարգացնել այն: Այդ նախաձեռնությունը մինչև կուսակցության հիմադրումը կար: Սուրեն Սահակյանն էր հիմնադրել՝ «Վերջ օլիգարխիային» անվանմամբ, բայց այժմ այն ասոցացվում է ՔՈ-ի հետ: Ցանկանում ենք բոլորի ուժերի հետ քննարկելուց հետո օրենսդրական նախագիծ մշակել ու այն հանրաքվեի դնել: Պետք է այնպես լինի, որ ժողովուրդն իր համաձայնությունը տա՝ ինչ պայմաններով է պատրաստ ներել թալանողներին,- ասաց կուսակցության «Իրատեսի» աղբյուրը՝ հավելելով,- ԼՀԿ-ի ներկայացուցիչները տեխնիկական որոշ նկատառումներ, դիտարկումներ ունեին, բայց ընդհանուր փիլիսոփայությանը, դեմ չէին»։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ